09:06  ,  29 մարտի, 2019

ԵԱ. Սերգեյ Մովսեսյանը տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը եւ կես միավոր է հետ առաջատարից

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտին մոտեցող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տարել Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Մանուէլ Պետրոսյանը եւ Շանթ Սարգսյանը:

Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը ոչ ոքի են խաղացել, իսկ Սամվել Տեր-Սահակյանը պարտվել է:

Վերջին տուրից առաջ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Սերգեյ Մովսեսյանը, որը 2 անընդմեջ հաղթանակներից հետո հավաքել է 7.5 միավոր եւ կես միավոր է զիջում միանձնյա առաջատար Վլադիսլավ Արտեմեւին (Ռուսաստան): Վերջին տուրում Մովսեսյանը սպիտակ ֆիգուրներով կխաղա հունգարացի Ֆերենց Բերկեսի հետ:

Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում