23:39  ,  27 մարտի, 2019

Էդեն Ազարն ու «Ռեալը» համաձայնության են հասել աշխատավարձի վերաբերյալ

Լոնդոնի «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի գործակալը բանակցել է Մադրիդի «Ռեալի» հետ։ Կողմերը համաձայնության են հասել 28-ամյա ֆուտբոլիստի վարձատրության վերաբերայլ։ Եթե Ազարը այս ամռանը տեղափոխվի Արքայական ակումբ, ապա կստանա տարեկան 15 միլիոն եվրո առանց բոնուսների, հաղորդում է Tuttomercatoweb-ը։

Ազարի տրանսֆերը գնահատվում է 100 միլիոն եվրո։ «Ռեալը» կբանակցի «Չելսիի» հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Ազարը «Չելսիում» մասնակցել է 39 հանդիպման, խփել 16 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։ Նա «Չելսի» է տեղափոխվել 2012-ին «Լիլից» 35 միլիոն եվրոյով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում