21:18  ,  23 մարտի, 2019

Խուան Մատան հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդն» ու Խուան Մատան համաձայնության չեն հասել պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։ Անգլիական ակումբը 30-ամյա կիսապաշտպանին առաջարկել է մեկ տարվա պայմանագիր, սակայն իսպանացի ֆուտբոլիստը ցանկանում է կնքել ավելի երկարամյա պայմանագիր եւ ակնկալում է աշխատավարձի բարձրացում, գրում է telegraph.co.uk-ը։

Խուան Մատայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ հունիսի 30-ը։ Ազատ գործակալի կարգավիճակում նրան ձեռք բերելու ցանկություն ունի Լոնդոնի «Արսենալը»։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մատան մասնակցել է 18 հանդիպման եւ խփել է 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Մատան 2014-ին «Չելսիից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում