19:11  ,  21 մարտի, 2019

Մայամի․ Մարգարիտա Գասպարյանը պարտվեց մեկնարկում

Մայամիում մեկնարկած թենիսի Premier դասի մրցաշարում ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանն առաջին շրջանում մրցել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Պոլին Պարմանտյեի հետ եւ պարտվել է երեք սեթում՝ 6:4, 1:6, 6:7 (4:7)։ Պայքարը տեւել է 2 ժամ 16 րոպե։

Պարմանտյեն հաջորդ շրջանում կմրցի 16-րդ համար, բելգիացի Էլիսե Մերտենսի հետ։

Մայամիի մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա մարտի 30-ին։ Մրցանակային հիմնադրամը 9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս