11:33  ,  19 մարտի, 2019

Հայ ֆուտբոլիստը Գերմանիայում 6 գոլ է խփել թուրքական ակումբին

Գերմանական Լանդեսլիգայի 22-րդ տուրում «Ֆորվերտս-Վակերը» 14 անպատասխան գնդակ է ուղարկել «Ինտեր-2000» թուրքական ակումբի դարպասը:

«Ֆորվերտս-Վակերի» կազմում 6 գոլի հեղինակ է դարձել 21-ամյա կիսապաշտպան Անդրանիկ Ղուբասարյանը, որը նախկինում մեկ հանդիպում է անցկացրել Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականի կազմում: Նա գերմանական «Սանկտ-Պաուլիի» սան է:

Հիշեցնենք, որ Անդրանիկի կրտսեր եղբայր Երջանիկ Ղուբասարյանը հրավիրվել է Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի առաջիկա հավաքին: Նա հանդես է գալիս գերմանական «Համբուրգի» Մ-19 թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում