19:35  ,  18 մարտի, 2019

«Լիոնի» եւ «Համբուրգի» խաղացողները Հայաստանի Մ-19 թիմին կմիանան Լատվիայում

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը մարտի 18-ից 20-ը կանցկացնի մարզական հավաք Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում:

Մարտի 20-ին թիմը կմեկնի Լատվիա, որտեղ մարտի 22-ին և 24-ին կանցկացնի ընկերական հանդիպումներ Լատվիայի Մ-19 հավաքականի հետ: Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը երևանյան հավաքին մասնակցելու համար հրավիրել է 24 ֆուտբոլիստների.  

Դարպասապահներ 

Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց»                       

Հարություն Մելքոնյան, «Փյունիկ»

Արման Ներսիսյան, «Արարատ-Արմենիա»

Պաշտպաններ

Արսեն Եղիազարյան, «Բանանց»                                                                  

Արման Ղազարյան, «Բանանց»        

Պետրոս Մանուկյան, «Բանանց»

Պերճ Պողիկյան, «Փյունիկ»                                         

Էրիկ Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Կարեն Հովհաննիսյան, «Արարատ-Արմենիա»

Վոլոդյա Սամսոնյան, «Արարատ»

Կիսապաշտպաններ                                                        

Գրենիկ Պետրոսյան, «Փյունիկ»

Սերգեյ Մկրտչյան, «Բանանց»

Նարեկ Աղասարյան, «Բանանց» 

Մարտին Գրիգորյան, «Գանձասար-Կապան»

Ռաֆիկ Միսակյան, «Շիրակ»

Արամ Խամոյան, «Լոկոմոտիվ»                                                                                               

Պատվական Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Նարեկ Ալավերդյան, «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Շաղոյան, «Արարատ-Արմենիա»

Էրիկ Ազիզյան «Զեմպլին Միխալովցե» (Սլովակիա)

Հարձակվողներ

Արամ Քոլոզյան «Արարատ-Արմենիա» 

Գերման Կուրբաշյան, «Գրոյտեր Ֆյուրտ Մ-19» (Գերմանիա)

Արմեն Հովհաննիսյան «Զեմպլին Միխալովցե» (Սլովակիա)

Ղազար Դերմենջյան «Հրադեց Կռալովե» (Չեխիա) 

Լատվիա մեկնելու համար կընտրվեն 19 խաղացողներ: Արդեն Լատվիայում նրանց կմիանան գերմանական «Համբուրգի» Մ-19 թիմի պաշտպան Երջանիկ Ղուբասարյանը և ֆրանսիական «Լիոնի» Մ-19 թիմի պաշտպան Յուրի Օգանեսյանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով