11:33 19 մարտի, 2019Գերմանական Լանդեսլիգայի 22-րդ տուրում «Ֆորվերտս-Վակերը» 14 անպատասխան գնդակ է ուղարկել «Ինտեր-2000» թուրքական ակումբի դարպասը:
«Ֆորվերտս-Վակերի» կազմում 6 գոլի հեղինակ է դարձել 21-ամյա կիսապաշտպան Անդրանիկ Ղուբասարյանը, որը նախկինում մեկ հանդիպում է անցկացրել Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականի կազմում: Նա գերմանական «Սանկտ-Պաուլիի» սան է:
Հիշեցնենք, որ Անդրանիկի կրտսեր եղբայր Երջանիկ Ղուբասարյանը հրավիրվել է Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի առաջիկա հավաքին: Նա հանդես է գալիս գերմանական «Համբուրգի» Մ-19 թիմում:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.