12:07  ,  18 մարտի, 2019

Սուարեսը 2 շաբաթ չի օգնի «Բարսելոնային»

«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը վնասվածք է ստացել Սեւիլիայի «Բետիսի» դեմ իսպանական Պրիմերայի 28-րդ տուրի խաղում:

31-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորաշվել է սրուքաթաթային հոդի վնասվածք, իսկ վերականգնման համար կպահանջվի մոտ 15 օր, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Սեւիլիայում կայացած խաղում «Բարսելոնան» հաղթել էր 4:1 հաշվով, իսկ Սուարեսը դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում