14:07  ,  17 մարտի, 2019

NBA. «Գոլդեն Սթեյտի» հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» մրցակցի խաղահրապարակում 110:88 հաշվով հաղթել է «Օկլահոմային»: Այդ հաղթանակից հետո «Գոլդեն Սթեյտը» ժամանակից շուտ ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիր:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Ստիվեն Կարին, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 33 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Օկլահոմա» – «Գոլդեն Սթեյտ»՝ 88:110 (27:40, 19:24, 25:23, 17:23)

«Դալաս» – «Քլիվլենդ»՝ 121:116 (34:26, 32:31, 34:31, 21:28)

«Յուտա» – «Բրուքլին»՝ 114:98 (28:21, 31:21, 24:22, 31:34)

«Դենվեր» – «Ինդիանա»՝ 102:100 (25:36, 32:24, 22:15, 23:25)

«Բոստոն» – «Ատալանտա»՝ 129:120 (43:36, 31:26, 31:30, 24:28)

«Վաշինգտոն» – «Մեմֆիս»՝ 135:128 (35:37, 34:34, 36:32, 30:25)

«Սան Անտոնիո» – «Պորտլենդ»՝ 108:103 (23:21, 25:29, 24:26, 36:27)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում