Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» մրցակցի խաղահրապարակում 110:88 հաշվով հաղթել է «Օկլահոմային»: Այդ հաղթանակից հետո «Գոլդեն Սթեյտը» ժամանակից շուտ ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիր:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Ստիվեն Կարին, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 33 միավոր:
Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:
NBA, կանոնավոր առաջնություն
«Օկլահոմա» – «Գոլդեն Սթեյտ»՝ 88:110 (27:40, 19:24, 25:23, 17:23)
«Դալաս» – «Քլիվլենդ»՝ 121:116 (34:26, 32:31, 34:31, 21:28)
«Յուտա» – «Բրուքլին»՝ 114:98 (28:21, 31:21, 24:22, 31:34)
«Դենվեր» – «Ինդիանա»՝ 102:100 (25:36, 32:24, 22:15, 23:25)
«Բոստոն» – «Ատալանտա»՝ 129:120 (43:36, 31:26, 31:30, 24:28)
«Վաշինգտոն» – «Մեմֆիս»՝ 135:128 (35:37, 34:34, 36:32, 30:25)
«Սան Անտոնիո» – «Պորտլենդ»՝ 108:103 (23:21, 25:29, 24:26, 36:27)
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։