Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը 50-րդ պաշտոնական հանդիպումն է անցկացրել Կրասնոյարսկի «Ենիսեյի» կազմում: Դա տեղի է ունեցել Սամարայի «Կռիլյա Սովետովի» դեմ Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրի խաղում, որում «Ենիսեյը» պարտվել էր 0:4 հաշվով, իսկ Սարկիսովը մեկնարկային կազմում հանդես էր եկել 77 րոպե, փոխանցում է ակումբի կայքը:
Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում հայ հարձակվող մասնակցել է 18 հանդիպման եւ խփել 1 գոլ:
Հիշեցնենք, որ Արթուր Սարկիսովը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Բոսնիա եւ Հերցեգովինայի (մարտի 23) ու Ֆինլանդիայի (մարտի 26) հավաքականների հետ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի մեկնարկային տուրերի հանդիպումներին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում