Մեծ է հավանականությունը, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Մատեյս Դե Լիգտը կտեղափոխվի «Բարսելոնա», հաղորդում է Catalunya Radio-ն։
Կատալոնական ակումբը պատրաստ է 19-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 70 միլիոն եվրո։ Դե Լիգտի գործակալն է իտալացի Մինո Ռայոլան։ Ֆուտբոլիստը եւս ցանկություն ունի կարիերան շարունակել «Բարսելոնայում», թեեւ առաջարկներ ունի եւս մի քանի առաջատար ակումբներից։ Նրա ծառայություններով հետաքրքրված է, մասնավորապես, Թուրինի «Յուվենտուսը»։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» արդեն պայմանագիր է կնքել «Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգի հետ, որը Կատալոնիա կտեղափոխվի ամռանը։ Դե Յոնգն ու Դե Լիգտը մոտ ընկերներ են։ Նրանք ցանկություն ունեն կարիերան շարունակել նույն թիմում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում