21:02  ,  7 մարտի, 2019

Ռուսաստանի Գավաթ․ «Ուրալը» դուրս թողեց «Սպարտակին» եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ

Եկատերինբուրգի «Ուրալը» դուրս եկավ Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով Մոսկվայի «Սպարտակին»։ Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ոււալը» տանը ռումինացի հարձակվող Էրիկ Բիկֆալվիի միակ գոլի շնորհիվ տարավ հաղթանակ նվազագույն հաշվով։ Մոսկվայում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1։1։

Կիսաեզրափակիչում «Ուրալի» մրցակիցը կլինի Տուլայի «Արսենալը»։ Մյուս զույգը կազմել են «Ռոստովն» ու Մոսկվայի «Լոկոմոտիվը»։

Հիշեցնենք, որ «Ուրալում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը։ Այս խաղում նա մնաց պահեստայինների նստարանին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով