21:02 7 մարտի, 2019Եկատերինբուրգի «Ուրալը» դուրս եկավ Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով Մոսկվայի «Սպարտակին»։ Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ոււալը» տանը ռումինացի հարձակվող Էրիկ Բիկֆալվիի միակ գոլի շնորհիվ տարավ հաղթանակ նվազագույն հաշվով։ Մոսկվայում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1։1։
Կիսաեզրափակիչում «Ուրալի» մրցակիցը կլինի Տուլայի «Արսենալը»։ Մյուս զույգը կազմել են «Ռոստովն» ու Մոսկվայի «Լոկոմոտիվը»։
Հիշեցնենք, որ «Ուրալում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը։ Այս խաղում նա մնաց պահեստայինների նստարանին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.