«Ալաշկերտը» վերջին ձեռքբերումն է կատարել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ պայմանագիր կնքելով Ֆրանսիան ներկայացնող կոտդիվուարցի կիսապաշտպան Ջոել Դամահուի հետ, հաղորդում է Հայաստանի չեմպիոնների մամուլի ծառայությունը։
Փորձառու ֆուտբոլիստը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» սան է, երկու մրցաշրջան է անցկացրել գերմանական ակումբի երկրորդ թիմում:
Կիպրոսի «Նեա Սալամինայում» Ջոելը հանդիսացել է «Ալաշկերտի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանի թիմակիցը:
«Ալաշկերտի» նորեկի նախորդ ակումբը Իսրայելի «Հապոել Ակրեն» էր, որի կազմում նա 17 հանդիպման է մասնակցել ընթացիկ մրցաշրջանում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում