14:44  ,  5 մարտի, 2019

Եվրոպայի լիգա. Հայաստանի ներկայացուցիչը՝ 1/8 եզրափակիչի խաղի տեսուչ

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» եւ իսպանական «Վիլյառեալի» միջեւ ֆուտբոլի Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղի տեսուչ է նշանակվել ՀՖՖ մրցավարական եւ տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Նախորդ ամիս Նալբանդյանը նույն աշխատանքը կատարել էր նաեւ «Բայեր» (Գերմանիա) - «Կրասնոդար» (Ռուսաստան)  Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում:

«Զենիթ» - «Վիլյառեալ» խաղը կկայանա մարտի 7-ին Սանկտ Պետերբուրգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով