10:55  ,  3 մարտի, 2019

Երկրորդ Բունդեսլիգա. Սարգիս Ադամյանի 10-րդ գոլը հաղթական էր (ֆոտո)

Գերմանական երկրորդ Բունդեսլիգայի 24-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» մրցակցի խաղադաշտում 2:1 հաշվով առավելության է հասել «Հանդենհեյմի» նկատմամբ:

Հյուրերի հաղթական գոլը 58-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որն աչքի է ընկել երկրորդ խաղում անընդմեջ: Ադամյանը մեկնարկային կազմում խաղացել է 87 րոպե եւ ընթացիկ առաջնությունում գոլերի քանակը հասցրել 10-ի:

24-րդ տուրից հետո «Յան Ռեգենսբուրգը» 36 միավորով 8-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով