01:53  ,  1 մարտի, 2019

Իսպանիայի Գավաթ. «Վալենսիան» եզրափակիչում է

«Վալենսիան» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Բետիսի» հետ պատասխան խաղում առավելության հասնելով նվազագույն հաշվով եւ նվաճելով երկրորդ ուղեգիրը:

Իսպանացի հարձակվող Ռոդրիգոյի գոլը հաղթանակ բերեց դաշտի տերերին:

Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 2:2:

Եզրափակիչում «Վալենսիան» կմրցի «Բարսելոնայի» հետ, որը պայքարից դուրս էր թողել Մադրիդի «Ռեալին»:

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 25-ին Սեւիլիայում, «Բետիսի» «Բենիտո Վիլյամարին» ստադիոնում:

Իսպանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Վալենսիա» - «Բետիս»՝ 1:0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:2)

Ռոդրիգո, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս