01:53 1 մարտի, 2019«Վալենսիան» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Բետիսի» հետ պատասխան խաղում առավելության հասնելով նվազագույն հաշվով եւ նվաճելով երկրորդ ուղեգիրը:
Իսպանացի հարձակվող Ռոդրիգոյի գոլը հաղթանակ բերեց դաշտի տերերին:
Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 2:2:
Եզրափակիչում «Վալենսիան» կմրցի «Բարսելոնայի» հետ, որը պայքարից դուրս էր թողել Մադրիդի «Ռեալին»:
Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 25-ին Սեւիլիայում, «Բետիսի» «Բենիտո Վիլյամարին» ստադիոնում:
Իսպանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
«Վալենսիա» - «Բետիս»՝ 1:0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:2)
Ռոդրիգո, 56
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.