20:47  ,  27 փետրվարի, 2019

Ռոմելու Լուկակուն դեմ չէ տեղափոխվել «Յուվենտուս»

«Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն դեմ չէ ամռանը տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս», հաղորդում է football-italia.net-ը:

Մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի նշանակումից հետո Ռոմելու Լուկակուն կորցրել է մշտական տեղը մեկնարկային կազմում:

25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ Միլանի «Ինտերին»:

Հիշեցնենք, որ Լուկակուի եղբայրը հանդես է գալիս իտալական «Լացիոյում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում