Մոսկվայում շարունակվող Aeroflot Open մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրից հետո շախմատի Հայաստանի հավաքականի նորեկ Հայկ Մարտիրոսյանը պահպանել է տեղն առաջատարների շարքում։
8-րդ տուրում Մարտիրոսյանը սեւերով ոչ ոքի է խաղացել ռուս Ալեքսեյ Սարանայի հետ: Հայ շախմատիստն ունի 6 միավոր եւ հնդիկ Կրիշնան Սաշիկիրանի ու էստոնացի Կաիդո Կուլաոցի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
4-9-րդ տեղերը 5.5-ական միավորով բաժանում են 6 շախմատիստներ, որոնց թվում է նաեւ Տիգրան Լ. Պետրոսյանը։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մանուէլ Պետրոսյանը եւ Արամ Հակոբյանը հավաքել են 5-ական միավոր, իսկ Շանթ Սարգսյանը՝ 4:
Փետրվարի 27-ին կայանալիք վերջին տուրում Հայկ Մարտիրոսյանը կմրցի Տիգրան Պետրոսյանի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում