22:10  ,  26 փետրվարի, 2019

«Բանանցը» պայմանագիր է կնքել ռուսաստանցի հարձակվողի հետ

«Բանանցը» պայմանագիր է կնքել Ռուսաստանը ներկայացնող 26–ամյա եզրային հարձակվող Եվգենի Կոբզարի հետ, հայտնում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Կոբզարը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է, հանդես է եկել նաև «Խիմկի», «Լոկոմոտիվ-2», «Սախալին», «Լեւադիա» թիմերում։

Ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է Յուրմալայի «Սպարտակը», որի կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման, դարձել 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում