20:08  ,  26 փետրվարի, 2019

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը «Փյունիկից» տեղափոխվեց «Արարատ– Արմենիա»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի 23–ամյա կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը Երեւանի «Փյունիկից» տեղափոխվել է Երեւանի «Արարատ–Արմենիա»։ «Փյունիկը» շնորհակալություն է հայտնել Պետրոս Ավետիսյանին ակումբում անցկացրած տարիների համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում։

Հայաստանի ընթացիկ առաջնությունում Պետրոս Ավետիսյանը մասնակցել է 11 խաղի եւ դարձել 2 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում