20:40  ,  25 փետրվարի, 2019

«Արարատ-Արմենիայի» նորեկը՝ պորտուգալական Պրեմյեր լիգայից

Երեւանի «Արարատ-Արմենիային» է միացել 25-ամյա կոտդիվուարցի կիսապաշտպան Կոջո Ալֆոնսը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ալֆոնսը հանդես է եկել պորտուգալական «Շավիշ», «Միրանդելա», «Օլիվերենսի» և այլ ակումբներում:

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է պարտուգալական Պրեմյեր լիգայում հանդես եկող «Ֆեյրենսե» ակումբի ֆուտբոլիստ:

«Արարատ-Արմենիան» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում մարտի 2-ին Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում խաղադաշտում կընդունի «Արարատին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում