Ուշագրավ միջադեպ է գրանցվել Բրեստի «Դինամոյի» եւ ղազախական «Աստանայի» միջեւ ընկերական խաղում (2:2):
56-րդ րոպեին մրցավարը ցանկացել է դաշտից հեռացնել բելառուսական ակումբի ֆուտբոլիստ Սերգեյ Կիսլյակին, սակայն նրա ուկրաինացի ակումբակից Ալեքսանդր Նոյոկը փորձել է թույլ չտալ դա՝ մրցավարի ձեռքից խլելով դեղին քարտը: Այնուամենայնիվ, մրցավարը երկրորդ դեղին քարտն է ցուցադրել Կիսլյակին եւ հեռացրել դաշտից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում