01:25  ,  19 փետրվարի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» շանս չտվեց «Չելսիին»՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ

Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում «Չելսին» Լոնդոնում ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին», որը նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի ղեկավարությամբ տարավ հաղթանակ 2:0 հաշվով՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ:

31-րդ րոպեին իսպանացի Անդեր Էրերան օգտագործեց ֆրանսիացի Պոլ Պոգբայի փոխանցումը՝ բացելով հանդիպման հաշիվը: 45-րդ րոպեին աչքի ընկավ նաեւ Պոգբան: Նրան գոլային փոխանցում կատարեց անգլիացի Մարկուս Ռեշֆորդը:

Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել «Մանչեսթեր Սիթին», «Ուոթֆորդը», «Քրիսթալ Փելասը», «Սուոնսին», «Վուլվերհեմփթոնը», «Բրայթոնը» եւ «Միլուոլը»:

Անգլիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:2 (տեսանյութ)

Անդեր Էրերա, 31, Պոլ Պոգբա, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում