01:25 19 փետրվարի, 2019Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում «Չելսին» Լոնդոնում ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին», որը նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի ղեկավարությամբ տարավ հաղթանակ 2:0 հաշվով՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ:
31-րդ րոպեին իսպանացի Անդեր Էրերան օգտագործեց ֆրանսիացի Պոլ Պոգբայի փոխանցումը՝ բացելով հանդիպման հաշիվը: 45-րդ րոպեին աչքի ընկավ նաեւ Պոգբան: Նրան գոլային փոխանցում կատարեց անգլիացի Մարկուս Ռեշֆորդը:
Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել «Մանչեսթեր Սիթին», «Ուոթֆորդը», «Քրիսթալ Փելասը», «Սուոնսին», «Վուլվերհեմփթոնը», «Բրայթոնը» եւ «Միլուոլը»:
Անգլիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ
«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:2 (տեսանյութ)
Անդեր Էրերա, 31, Պոլ Պոգբա, 45
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.