10:10  ,  18 փետրվարի, 2019

Ժինյակը շարունակում է գեղեցիկ գոլեր խփել Մեքսիկայում

Ֆրանսիայի հավաքականի եւ «Մարսելի» նախկին հարձակվող Անդրե-Պյեր Ժինյակը հերթական գեղեցիկ գոլն է խփել Մեքսիկայում:

Մեքսիկայի առաջնության հերթական տուրում «Տիգրեսը» 3:2 հաշվով հաղթել է «Նեկակսային»: «Տիգրեսի» կազմում դուբլի հեղինակ դարձած 33-ամյա Ժինյակը խաղի հաշիվը բացել է կրնկի հարվածով:

Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը 7 խաղում խփել է 5 գոլ: Նա 2015-ից է խաղում «Տիգրեսում», որի կազմում 3 անգամ դարձել է Մեքսիկայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում