15:45  ,  15 փետրվարի, 2019

«Բարսելոնայի» նախագահ. Նեյմարի վերադարձը հնարավոր չէ

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն բացառել է ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի վերադարձը կատալոնական ակումբ:

«Մի քանի անգամ զրուցել եմ Նեյմարի հետ, սակայն նրա շրջապատից ոչ մեկ չի ասել ինձ, որ նա ցանկանում է վերադառնալ: Ինձ չեն զանգել այդ հարցով: Նեյմարի վերադարձը հնարավոր չէ, քանի որ մենք ընտրել ենք այլ ճանապարհ: Մենք առաջ կշարժվենք Դեմբելեի ու Կոուտինյոյի հետ: Դրանք ակումբի պատմության ամենամեծ ներդրումներն էին: Նրանք մեծ աջակցություն են ստանում մեր կողմից»,- Radio Kanal Barcelona-ի եթերում ասել է Բարտոմեուն:

Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնայում» խաղացել է 2013-2017 թվականներին եւ ՊՍԺ է տեղափոխվել 222 միլիոն եվրոյի դիմաց։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում