12:25  ,  13 փետրվարի, 2019

Պաշտոնական. Արսեն Բեգլարյանը կխաղա Բելառուսում

Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը կարիրեան կշարունակի բելառուսական «Լուչում», որի կազմում փորձաշրջան էր անցնում վերջին շրջանում, հաղորդում է ակումբի կայքը:

25-ամյա դարպասապահն ազատ գործակալի կարգավիճակով է միացել բելառուսական ակումբին եւ կնքել պայմանագիր:

Վերջերս Արսեն Բեգլարյանը փորձաշրջան էր անցել նաեւ նորվեգական «Կրիստիանսունդ» ակումբում։

Բելառուսի ավարտված առաջնությունում «Լուչը» գրավել է 13-րդ տեղը: Արսեն Բեգլարյանը նախորդ տարի հանդես էր գալիս Լատվիայի «Լիեպայա» ակումբում, որի կազմում մասնակցեց Լատվիայի ավարտված առաջնության 15 խաղի:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում