21:55  ,  12 փետրվարի, 2019

«Արարատ-Արմենիան» հաղթել է «Ուրալին»

Կիպրոսում երկրորդ հավաքը շարունակող «Արարատ-Արմենիան» փետրվարի 12-ին անցկացրել է 2 ստուգողական հանդիպում` հաղթել ու պարտվել:

Օրվա առաջին խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հանդես է եկել փորձնական կազմով եւ 0:4 հաշվով պարտվել է Կիպրոսի առաջին լիգայի ներկայացուցիչ «Պարալիմնին»:

Երկրորդ խաղում «Արարատ-Արմենիան» մրցել է Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող Եկատերինբուրգի «Ուրալի» հետ եւ հաղթել նվազագույն հաշվով: Առաջին խաղակեսում հայկական ակումբի հաղթական գոլը 11 մետրանոցից խփել է կոտդիվուարցի հարձակվող Ժան-Ժակ Բուգուին:

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հանդես է եկել «Ուրալի» մեկնարկային կազմում:

Երեւանյան ակումբը Կիպրոսում կմարզվի մինչեւ փետրվարի 21-ը:

Հիշեցնենք, որ առաջին մարզումային հավաքի ժամանակ «Արարատ-Արմենիան» հաղթել էր Կիպրոսի «Ակրիտաս Չլորակասին» (3:1) եւ «Դիգենիս Օրոկլինիսին» (2:0) եւ ոչ ոքի խաղացել ռուսական «Ուֆայի» հետ (1:1):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով