21:09  ,  12 փետրվարի, 2019

«Ռեալը» 45 միլիոն եվրո է առաջարկել Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուի համար

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» սերբ հարձակվող Լուկա Յովիչին:

Bild-ի համաձայն՝ Արքայական ակումբը պատրաստ է 45 միլիոն եվրո վճարել Սերբիայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստի համար եւ արդեն առաջարկ է արել նրա տրանսֆեր հարցով: Յովիչը գերմանական ակումբում խաղում է վարձավճարով, իսկ նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Լիսաբոնի «Բենֆիկային»: «Այնտրախտն» ունի մրցաշրջանի վերջում նրան ձեռք բերելու իրավունք եւ մտադիր է օգտվել դրանից:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Յովիչը խփել է 14 գոլ եւ միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Այս մրցաշրջանում Լուկա Յովիչը դարձել էր Բունդեսլիգայի մեկ խաղում 5 գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: «Դյուսելդորֆի» դեմ խաղում (7:1) նա ռեկորդը գրանցել էր 20 տարեկան 300 օրականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում