15:21  ,  9 փետրվարի, 2019

Գվարդիոլա. «Ռեալը» տասնամյակի լավագույն թիմը չէ՝ հաշվի առնելով չեմպիոնական տիտղոսները

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պարզաբանել է, թե ինչու Եվրոպայի տասնամյակի լավագույն թիմերի եռյակում չի ընդգրկել Մադրիդի «Ռեալը»: «Բարսելոնայի» նախկին մարզիչը նշել էր «Բավարիան», «Յուվենտուսը» եւ «Բարսելոնան»:

«Արքայական թիմի երկրպագուներն ասում են, որ իրենց թիմն է լավագույնը Եվրոպայում: Բայց «Ռեալը» տասնամյակի լավագույն թիմը չէ Եվրոպայում, եթե հաշվենք ազգային տիտղոսները: «Յուվենտուսը», «Բարսելոնան» եւ «Բավարիան» ազգային առաջնություններում հաղթել են վեց կամ յոթ անգան, իսկ «Ռեալը»՝ երկու անգամ:

Վստահ եմ, որ Սոլարին ճիշտ կհասկանա իմ խոսքը: Կարծում եմ՝ հիմա «Ռեալի» ֆանատները բավարարված կլինեն իմ պատասխանով»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ նախորդ երեք տարիներին «Ռեալն» անընդմեջ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում