19:11  +04,  8 փետրվարի, 2019

Սուլշերը՝ Պրեմյեր լիգայի լավագույն մարզիչ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար Ուլե-Գունար Սուլշերը ճանաչվել է անգլիական Պրեմյեր լիգայի լավագույն մարզիչը հունվարին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է Պրեմյեր լիգայի մամուլի ծառայությունը:

Հունվարին «Մանչեսթեր Յունայթեդը» Սուլշերի ղեկավարությամբ 12 հնարավորից վաստակել է 10 միավոր՝ 2:0 հաշվով հաղթելով «Նյուքասլին», 1:0 հաշվով՝ «Տոտենհեմին», 2:1 հաշվով՝ «Բրայթոնին»: «Մանչեսթեր Յունայթեդը» 2:2 հաշվով է ավարտել խաղը «Բարնլիի» հետ:

45-ամյա մասնագետը դարձավ առաջին նորվեգացին, որը ճանաչվում է Պրեմյեր լիգայի ամսվա լավագույն մարզիչ:

Անգլիայի առաջնության 22 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 48 միավոր 5-րդ տեղում է եւ 2 միավոր է հետ չորրորդ տեղում գտնվող «Չելսիից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ