23:22  ,  7 փետրվարի, 2019

Ժերար Պիկե. Սերխիո Ռամոսը պետք է կարմիր քարտ ստանար

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է մրցավար Մատեու Լաոսի աշխատանքը Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում, որն ավարտվել էր ոչ ոքի 1:1 հաշվով:

«Ընդհանուր առմամբ՝ մրցավարը լավ սպասարկեց հանդիպումը, թեեւ Սերխիո Ռամոսը պետք է կարմիր քարտ ստանար: Բայց ի՞նչ կարող ենք մենք անել»,- Պիկեի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

«Ռեալի» եւ «Բարսելոնայի» պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-ին Մադրիդում: Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը կվիճարկեն «Բետիսն» ու «Վալենսիան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում