01:51  ,  7 փետրվարի, 2019

«Բարսելոնան» փրկվեց պարտությունից «Ռեալի» հետ պայքարում

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» ընդունեց Մադրիդի «Ռեալին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1: Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը հետապնդողի դերում էր արդեն 6-րդ րոպեից, երբ Արքայական թիմին հաշվի մեջ առաջ մղեց իսպանացի կիսապաշտպան Լուկաս Վասկեսը: Գոլային փոխանցումը կատարեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման:

«Բարսելոնան» հավասարությունը վերականգնեց 57-րդ րոպեին: Աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Մալքոմը:

Դաշտի տերերի արգենտինացի առաջատար Լիոնել Մեսին մկանային վնասվածքից հետո մեկնարկային կազմում չէր: Նա փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին:

Պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա փետրվարի 27-ին:

Երկրորդ ուղեգիրը վիճարկում են «Բետիսն» ու «Վալենսիան», որոնց առաջին հանդիպումը փետրվարի 7-ին է:

Իսպանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Բարսելոնա» - «Ռեալ»՝ 1:1 (տեսանյութ)

Մալքոմ, 57 – Լուկաս Վասկես, 6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում