18:51  ,  7 փետրվարի, 2019

Գվարդիոլա. Մրցաշրջանի վերջում մենք միավորներ կկորցնենք

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կանխատեսել է, որ Պրեմյեր լիգայի վերջնամասում բոլոր թիմերն էլ միավորների կորուստ կունենան։

«Մեզ դեռ 12 հանդիպում է սպասվում, դա շատ միավոր է։ Մրցաշրջանի վերջում մենք միավորներ կկորցնենք, բայց հույս ունենք, որ «Լիվերպուլն» ավելի շատ միավորներ կորցնի։ Չեմ կարծում, թե որեւէ թիմ կկարողանա 12 անընդմեջ հաղթանակ տանել։ Մեզ լուրջ փորձություն է սպասվում «Չելսիի» հետ դիմակայությունում։ Նրանք հրաշալի թիմ ունեն, եւ դա կլինի շատ կարեւոր հանդիպում։ Իսկական եզրափակիչ կլինի մեզ համար։ Եթե կարողանանք միավորներ հավաքել, ապա մեծ քայլ կլինի»,– Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC–ն։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 27–րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» 2։0 հաշվով հաղթել է «Էվերտոնին» եւ 26 խաղից հետո 62 միավորով հավասարվել 25 հանդիպում անցկացրած «Լիվերպուլին» եւ գոլերի տարբերությամբ առաջին տեղում է:

«Մանչեսթեր Սիթին» «Չելսիին» կընդունի Անգլիայի առաջնության 26-րդ տուրի խաղում, որը տեղի կունենա փետրվարի 10–ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով