Լոնդոնի «Քուիզ Պարկ Ռեյնջերսի» անգլիացի կիսապաշտպան Ջոյ Բարտոնը կարող է վարձավճարով տեղափոխվել ֆրանսիական «Մարսել», հայտնում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ սկանդալային վարքով հայտնի կիսապաշտպանը 12-խաղյա որակազրկում էր ստացել Անգլիայի նախորդ առաջնության վերջին տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում կարմիր քարտի արժանանալու եւ հանդերձարանի ճանապարհին մրցակից թիմի ֆուտբոլիստների հետ ծեծկռտուք սարքելու համար:
Նման վարքի համար 29-ամյա Բարտոնը զրկվել էր թիմի ավագի թեւկապից եւ տեղափոխվել էր Անգիայի չորրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ֆլիտվուդ» ակումբի:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում