01:51 7 փետրվարի, 2019Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» ընդունեց Մադրիդի «Ռեալին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1: Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը հետապնդողի դերում էր արդեն 6-րդ րոպեից, երբ Արքայական թիմին հաշվի մեջ առաջ մղեց իսպանացի կիսապաշտպան Լուկաս Վասկեսը: Գոլային փոխանցումը կատարեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման:
«Բարսելոնան» հավասարությունը վերականգնեց 57-րդ րոպեին: Աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Մալքոմը:
Դաշտի տերերի արգենտինացի առաջատար Լիոնել Մեսին մկանային վնասվածքից հետո մեկնարկային կազմում չէր: Նա փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին:
Պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա փետրվարի 27-ին:
Երկրորդ ուղեգիրը վիճարկում են «Բետիսն» ու «Վալենսիան», որոնց առաջին հանդիպումը փետրվարի 7-ին է:
Իսպանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում
«Բարսելոնա» - «Ռեալ»՝ 1:1 (տեսանյութ)
Մալքոմ, 57 – Լուկաս Վասկես, 6
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.