12:25  ,  4 փետրվարի, 2019

NBA. Կայրի Իրվինգը՝ օրվա լավագույն դրվագի հեղինակ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում անցկացվել են 3 խաղեր, որոնցից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը: Առաջին տեղում է «Բոստոնի» առաջատար Կայրի Իրվինգի անցումը «Օկլահոմայի» դեմ խաղում, որում ամերիկացի բասկետբոլիստը վաստակել է 30 միավոր:

NBA, կանոնավոր առաջնություն

«Բոստոն» – «Օկլահոմա»՝ 134:129 (31:29, 35:29, 33:35, 35:36)

«Տորոնտո» – «Կլիպերս»՝ 121:103 (23:23, 42:28, 32:29, 24:23)

«Նյու Յորք» – «Մեմֆիս»՝ 84:96 (22:19, 19:23, 21:32, 22:22)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում