15:22  ,  3 փետրվարի, 2019

Անդրեյ Տալալաեւը` Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի գավաթին մասնակցելու պատճառների մասին

Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը պատմել է, թե ինչու է թիմը որոշել մասնակցել Ռուսաստանի ֆուտբոլի Ազգային լիգայի գավաթի խաղարկությանը:

«Ես կողմ եմ պաշտոնական խաղերին նախապատրաստվել մրցակցային ռեժիմում: Նույնիսկ պայմանավորվել եմ Ռուսաստանի ֆուտբոլի Ազգայի լիգայի ղեկավարության հետ, որ մեր «Փյունիկը» մասնակցի Առաջին դիվիզիոնի գավաթի խաղարկությանը Կիպրոսում:

Մինչեւ Հայաստանի առաջնության վերսկսվելը մենք կունենանք ընդամենը 10 օր, սակայն ավելի լավ է անցկացնել 5 մրցակցային խաղ, քան նախապատրաստվել սովորական ստուգողական հանդիպումներով»,- ռուս մասնագետի խոսքը մեջբերում է sport-weekend.com-ը:

Հիշեցնենք, որ Կիպրոսի Պաֆոս քաղաքում անցկացվելիք մրցաշարի խմբային փուլի առաջին խաղում հայկական ակումբը փետրվարի 8-ին կմրցի Վլադիվոստոսկի «Լուչի» հետ: Փետրվարի 11-ին Անդրեյ Տալալաեւի գլխավորած թիմի մրցակիցը կլինի Սարանսկի «Մորդովիան», իսկ փետրվարի 14-ին՝ Վոլգոգրադի «Ռոտորը»: Մրցաշարը տեղի կունենա 2019թ. փետրվարի 8-21-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում