01:43  ,  31 հունվարի, 2019

Իտալիայի Գավաթ. «Յուվենտուսը» լքեց պայքարը (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Թուրինի «Յուվենտուսը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Ատալանտայի» հետ եւ պարտություն կրեց 0:3 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ կոլումբացի հարձակվող Դուվան Սապատան:

Կիսաեզրափակիչում «Ատալանտայի» մրցակիցը կլինի «Ֆիորենտինան», որը 7:1 հաշվով հաղթել էր «Ռոմային»:

Իտալիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ

«Ատալանտա» - «Յուվենտուս»՝ 3:0 (տեսանյութ)

Տիմոտի Կաստան, 37, Դուվան Սապատա, 39, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով