11:09  ,  30 հունվարի, 2019

Խաբիբ Նուրմագոմեդովը որակազրկվել է 9 ամսով

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը 9 ամսով որակազրկվել եւ 500 հազար դոլարով տուգանվել է UFC 229 մրցաշարում տեղի ունեցած միջադեպի համար: Նման որոշում է կայացվել Նեւադա նահանգի Աթլետիկական խորհրդի նիստում:

Դաղստանցի մարտիկի որակազրկումը կարող է կրճատվել 3 ամսով, եթե նա մասնակցի խուլիգանության դեմ պայքարող սոցիալական ծրագրին, հաղորդում է MMA Fighting-ը:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել Նուրմագոմեդովի եւ UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի միջեւ մենամարտում, որը կայացել էր հոկտեմբերին: Նուրմագոմեդովը հաղթել էր խեղդող հնարքով, իռլանդացին հանձնվել էր:

Մենամարտից հետո մարզիկների թիմերի միջեւ բախում էր եղել մարզադահլիճում, որը սադրել է Հաբիբը՝ դուրս գալով ութանկյունից: Նա հարձակվել էր Մաքգրեգորի ընկեր Դիլոն Դենիսի վրա: Այդ պահին ութանկյուն էր մտել Նուրմագոմեդովի մարտավկա Զուբայր Տուխուգովը եւ սկսել է կռվել Մաքգրեգորի հետ: Հաբիբը ոստիկանների ուղեկցությամբ լքել էր դահլիճը: Չեմպիոնին գոտին չէին հանձնել:

Խաբիբ Նուրմագոմեդովի թիմի անդամներ Զուբայր Տուխուգովը եւ Աբուբակար Նուրմագոմեդովը որակազրկվել են մեկ տարով եւ տուգանվել 25 հազարական դոլար:

Ռուսաստանցի մարտիկի մենեջեր Ալի Աբդել-Ազիզը հայտարարել է, որ նրա հաջորդ մենամարտը տեղի կունենա 2019-ի նոյեմբերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում