01:38  ,  30 հունվարի, 2019

Օբամեյանգի եւ Լյակազեթի գոլերը հաղթանակ բերեցին «Արսենալին»

Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնում մրցեց Ուելսի «Կարդիֆի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով: Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի եւ ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթի գոլերը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր «Արսենալի» կազմում:

«Արսենալը» 47 միավորով հավասարվեց մեկ հանդիպում քիչ անցկացրած «Չելսիին» եւ 5-րդն է: «Կարդիֆը» 19 միավորով 18-րդն է:

Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր

«Արսենալ» - «Կարդիֆ»՝ 2:1 (տեսանյութ)

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 66, 11մ, Ալեքսանդր Լյակազեթ, 83 - Նատանիել Մենդես-Լեյնգ, 90+4

«Ֆուլհեմ» - «Բրայթոն»՝ 4:2

Կալում Չեմբերս, 47, Ալեքսանդր Միտրովիչ, 58, 74, Լուսիանո Վիետո, 79  – Գլեն Մյուրեյ, 3, 17

«Հադերսֆիլդ» - «Էվերտոն»՝ 0:1

Ռիշարլիսոն, 3

Հեռացում՝ Լուկա Դին («Էվերտոն»), 66

«Վուլվերհեմփթոն» - «Վեստ Հեմ»՝ 3:0

Ռոմեն Սես, 66, Ռաուլ Խիմենես, 80, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով