01:54  ,  26 հունվարի, 2019

Անգլիայի Գավաթ. «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս թողեց «Արսենալին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Արսենալին»: Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի ղեկավարությամբ մանչեսթերյան թիմը հաղթանակ տարավ 3:1 հաշվով եւ անգլիական ակումբին դուրս թողեց պայքարից:

Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց չիլիացի Ալեքսիս Սանչեսը, որը գրավեց իր նախկին թիմի դարպասը: Երկու րոպե անց աչքի ընկավ անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը:

Մինչեւ ընդմիջում իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի գոլի շնորհիվ կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն երկրորդ խաղակեսում զարգացնել հաջողությունը դաշտի տերերը չկարողացան, իսկ հյուրերը խփեցին նաեւ երրորդ գոլը: Ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը գրավեց Պետր Չեխի պաշտպանած դարպասը:

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվում է ոտքի կոտրվածքից հետո եւ հայտավորված չէր այս խաղին:

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի հեռանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Սուլշերի ղեկավարությամբ տարավ 8-րդ անընդմեջ հաղթանակը, ինչը ռեկորդ է այս ակումբի մարզիչների համար նշանակվելուց հետո առաջին հանդիպումներում:

Անգլիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ

«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:3 (տեսանյութ)

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 43 – Ալեքսիս Սանչես, 31, Ջեսի Լինգարդ, 33, Անտոնի Մարտիալ, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով