01:54 26 հունվարի, 2019Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Արսենալին»: Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի ղեկավարությամբ մանչեսթերյան թիմը հաղթանակ տարավ 3:1 հաշվով եւ անգլիական ակումբին դուրս թողեց պայքարից:
Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց չիլիացի Ալեքսիս Սանչեսը, որը գրավեց իր նախկին թիմի դարպասը: Երկու րոպե անց աչքի ընկավ անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը:
Մինչեւ ընդմիջում իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի գոլի շնորհիվ կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն երկրորդ խաղակեսում զարգացնել հաջողությունը դաշտի տերերը չկարողացան, իսկ հյուրերը խփեցին նաեւ երրորդ գոլը: Ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը գրավեց Պետր Չեխի պաշտպանած դարպասը:
Հիշեցնենք, որ Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվում է ոտքի կոտրվածքից հետո եւ հայտավորված չէր այս խաղին:
Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի հեռանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Սուլշերի ղեկավարությամբ տարավ 8-րդ անընդմեջ հաղթանակը, ինչը ռեկորդ է այս ակումբի մարզիչների համար նշանակվելուց հետո առաջին հանդիպումներում:
Անգլիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ
«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:3 (տեսանյութ)
Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 43 – Ալեքսիս Սանչես, 31, Ջեսի Լինգարդ, 33, Անտոնի Մարտիալ, 82
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.