21:11  ,  25 հունվարի, 2019

Մոսկվայի «Արարատը» վերակազմավորումից հետո առաջին խաղում պարտվեց

Վերակազմավորված մոսկովյան «Արարատ» ֆուտբոլային թիմը վերադարձից հետո անցկացրել է առաջին ստուգողական հանդիպումը եւ 2:4 հաշվով պարտվել է «Դոլգոպրուդնի» թիմին:

«Արարատի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ խաղադաշտ են դուրս եկել նաեւ Ալբերտ Մնացականյանը, Դավիթ Օզմանյանը եւ Արտակ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Մոսկվայի «Արարատը» նվաճեց ՊՖԼ-ի «Կենտրոն» գոտու հաղթողի կոչումը: Դրանից հետո թիմը լուծարվեց, իսկ Հայաստանում ստեղծվեց երեւանյան «Արարատ-Արմենիա» ակումբը:

2018թ. նոյեմբերին մոսկովյան ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք բերեց Երեւանի «Ուլիսի» նախկին նախագահ Վալերի Հովհաննիսյանի ընտանիքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում