Վնասվածքից վերականգնվող Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալին» չի օգնի իր նախկին ակումբ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ գավաթային խաղում: Այդ մասին նախախաղային ասուլիսում հայտնել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին, փոխանցում է Football.london-ը:
Իսպանացի մասնագետի խոսքով, վնասվածքից հետո Հայաստանի ազգային հավաքականի 30-ամյա կիսապաշտպանը դեռ չի վերադարձրել լավագույն մարզավիճակը:
«Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում կհանդիպեն հունվարի 25-ին:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին ծննդյան 30-րդ տարեդարձը նշած Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում, որը կայացել է դեկտեմբերի 19-ին: Հունվարի 10-ից նա վերսկսել է մարզումները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում