Միլանի «Ինտերը» մտադիր է այս ամիս վաճառել աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Պերիշիչին, որի խաղից դժգոհ է իտալական ակումբի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին, հաղորդում է Corriere della sera-ն:
«Ինտերը» սահմանել է նաեւ տրանսֆերի գինը՝ 40 միլիոն եվրո: 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Աթլետիկոն» եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:
Պերիշիչն «Ինտերում» է 2015 թվականից: Իտալիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 18 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում