00:57  ,  23 հունվարի, 2019

Տոնի Կրոսն ու Մարկոս Լյորենտեն կօգնեն «Ռեալին» «Ժիրոնայի» դեմ խաղում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններ Տոնի Կրոսն ու Մարկոս Լյորենտեն վերականգնվել են վնասվածքից հետո եւ կկարողանան մասնակցել «Ժիրոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին հանդիպմանը, հաղորդում է Marca-ն:

Կիսապաշտպան Մարկո Ասենսիոն ու հարձակվող Գարեթ Բեյլը դեռ շարունակում են մարզվել անհատական ծրագրով եւ չեն մասնակցելու հունվարի 24-ին Մադրիդում կայանալիք հանդիպմանը:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Կրոսը մասնակցել է 14 հանդիպման, Լյորենտեն՝ 4 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով